շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի առջև ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Այս մասին հայտնում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից:

«Նույն օրը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Հայ Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա է եղել նաև Լիոնի արքեպիսկոպոսը: Ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոն Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, ՕՌԱ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մալհոսը, ՕՌԱ շրջանի նախագահի ներկայացուցիչ Պիեր Բերան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահներ Ժանին Պալուլյանը և Րաֆֆի Տանզիլին, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Դավթյանը»,- նշում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից:

 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի ՕՌԱ շրջանի Վալանս, Բուր-լե-Վալանս, Գրենոբլ, Սենթ Էթիեն, Վիեն, Սեն Շամոն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Մեյզիո, Բրոն, Ռոման, Մոնբրիզոն և մի շարք այլ քաղաքներում նույնպես իրականացվել են ոգեկոչման միջոցառումներ՝ համապատատասխան պետական և քաղաքային իշխանությունների և տեղի հայհամայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

  • Կիսվել: