ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցլ ոգեկոչման արարողություն

Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցլ ոգեկոչման արարողություն

Ապրիլի 21-ին Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
 
՛՛Արարողությանը ելույթներով հանդես եկան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։
 
Դեսպանն ընդգծեց, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: