ԼՀԿ-ում քննարկում են Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը, այդ մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Քննարկում ենք նաև Երևանի ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը», -հավելել է Մարուքյանը: Այս որոշման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: