կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԼՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հարցում է ուղարկել Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ

ԼՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հարցում է ուղարկել Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ

Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա նշել է. ՛՛Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․

- որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,

- կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,

- ի՞նչ ժամկետներում են անցնում,

- կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։

Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները՛՛։

 

  • Կիսվել: