կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԼՀ-ն ցանկացած քաղաքական իրադրության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով. Սամսոնյան

ԼՀ-ն ցանկացած քաղաքական իրադրության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով. Սամսոնյան

«Լուսավոր Հայաստանը» այս խորհրդարանի երրորդ ուժն է և քաղաքական դաշտի էական դերակատարը։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշեց. «Այս դիրքն ու հեղինակությունը կուսակցությունը ձեռք է բերել այն թիմի շնորհիվ, որի անդամները սեփական վարկանիշով և քաղաքական բրենդի համադրությամբ կարողացել են արժանանալ վստահության»։

Սամսոնյանը վստահեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը»-ը ցանկացած քաղաքական իրադրության և ցանկացած քաղաքական գայթաղության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով և չի վախենում խոսել այդ մասին։

Ըստ պատգամավորի՝ իրենց քաղաքական ուժը միշտ ներկայացնում է այլընտրանքային լուծումներ և առաջարկներ, ինչը, նրա խոսքով, քաղաքական մրցակցության մեջ կարևոր և պարտադիր է։

Պատգամավորն ընդգծեց. «Լուսավոր Հայաստանը» անձերից բաղկացած թիմ է, որը կուսակցության ներսում մշտապես քննարկում է ստեղծել ինստիտուտներ, և ստեղծում է։ Ինստիտուցիոնալ մտածողությունը արտացոլվում է նաև ՀՀ պետական կառավարման վերաբերյալ գաղափարական մոտեցումներով»:

  • Կիսվել: