շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԼՂ հարցում ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Լյուկ Դևին

ԼՂ հարցում ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Լյուկ Դևին

Եվրոպական միությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր Երեւանում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը:

Լյուկ Դևինն անդրադարձել է տարածաշրջանում հակամարտությունների նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքին և ասել. «Մենք կողմ ենք հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և աջակցում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: նա հիշեցրել է, որ եռանախագության անդամներից մեկը ԵՄ անդամ երկիր է:

ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցն իր հերթին բարձր է գնահատել ԵՄ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ նշելով. «ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»:

  • Կիսվել: