Լավրովը հայերենի ու սինգալերենի միջև նմանություն է գտել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշել է իր ուսանողական տարիներին ուսումնասիրած լեզուները՝ հարցազրույց տալով «МГИМО. На всех языках мира» փաստագրական ֆիլմի համար:
Նա նշել է, որ ժամանակին ցանկացել է սովորել ֆրանսերեն ու արաբերեն, սակայն ստացվել է այնպես, որ սովորել է անգլերեն ու սինգալերեն:
«Այն անսովոր կալիգրաֆիա ունի, որն ինչ-որ չափով նման է հայերեն տառերին»,-խոսելով սինգալերենի մասին՝ ասել է հայկական ծագում ունեցող Լավրովը: