ԿԸՆ-ն նիստ է հրավիրել․ ուղիղ միացում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 11-ի նիստ է հրավիրել։ Oրակարգում ընդգրկված է երեք հարց։
1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին
2.Երեւանի ավագանու անդամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում
3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ սահմանելու մասին։