երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԿԸՀ-ն հրապարակել է 5 համայնքների ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 5 համայնքների ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Նոյեմբերի 14-ին մի շարք համայնքներում անցկացված ընտրությունների մասով ԿԸՀ տվյալներ է հրապարակել։

Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ ՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 218: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180:

Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331:

Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 003 ձայնով, ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 33 090, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 383, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 414:

Արզնիում, ըստ ավագանու անդամի ընտրությունների արդյունքի, 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը:

Լերմոնտովոյում, ըստ ավագանու անդամի ընտրությունների արդյունքի, 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը:

Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվել է մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Արզնի համայնքում կայացել է նաև ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

  • Կիսվել: