հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կոստանյանն ու Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Կոստանյանն ու Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին: 

Կարևորվել են երկկողմ իրավական շրջանակի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ՏՏ, կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ փոխգործակցության խորացման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին:

  • Կիսվել: