կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Կորոնավիրուսով վարակվածների 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման․ Նախարար

Կորոնավիրուսով վարակվածների 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման․ Նախարար

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:

Նա ասաց, թե օրական դեպքերի թվերը շարունակական աճում են, այսօր հաստատվել է 4388 նոր դեպք:

«Այս պահի դրությամբ ունենք 1543 հոսպիտալացված քաղաքացի, որոնցից 256-ն է պատվաստված», - նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե թվերի աճ են կանխատեսում, ունեն որոշակիի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե օրական դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. առողջապահական համակարգն անցնում է մահճակալաների ծավալմանը:

«Այս պահին համակարգը լարված ռեժիմով է աշխատում», - նշեց նա:

Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստման տոկոսը շատ ցածր է. պետք է ամեն ջանք գործադրել, որ թիվն աճի:

  • Կիսվել: