շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Էներգիայի աղբյուրների հոսքը պիտի վերականգնվի առանց սահմանափակումների. Կլաարը հիասթափված է

Էներգիայի աղբյուրների հոսքը պիտի վերականգնվի առանց սահմանափակումների. Կլաարը հիասթափված է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման ամբողջական դադարեցմանը:

Հիշեցնենք, երեկ կեսօրին Ադրբեջանը դարձյալ դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, ինչը վերա-կանգնել էր միայն նախորդ օրը:

Տոյվո Կլաարը թվիթերում գրել է.

«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որպեսզի էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»։

Ավելի վաղ Կլաարը թվիթերում ևս մեկ այլ գրառում էր արել, նշել.

«Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունը ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»:

  • Կիսվել: