երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություններ կան․Կլաար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություններ կան․Կլաար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ ԵՄ-ն ողջունում է կողմերի միջև այս հարցի վերաբերյալ տեքստերի նախագծերի մշտական ​​փոխանակումը, այդ թվում՝ Երևանի կողմից Բաքվին ուղարկված վերջին առաջարկները։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Կարծում ենք, որ կողմերի միջև մի քանի տարվա բանակցություններից և քննարկումներից հետո, հատկապես ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ, ի հայտ են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու տարրեր»,- ասվում է Կլաարի պատասխանում։

Հարցին՝ առաջիկայում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելելո՞ւ է Հայաստան և Ադրբեջան՝ նշվել է, որ Տոյվո Կլաարը հաճախ է այցելում տարածաշրջան և կշարունակի այցելել՝ նպաստելու կարգավորման գործընթացին և խաղաղության օրակարգին։

  • Կիսվել: