չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Կիսում եմ ՀՀ պետականության ամրապնդմանն ուղղված Ձեր համոզմունքները․ ֆրանսահայ գործիչը՝ Փաշինյանին

Կիսում եմ ՀՀ պետականության ամրապնդմանն ուղղված Ձեր համոզմունքները․ ֆրանսահայ գործիչը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին:

Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում:

Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը:

Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, ՀՀ տնտեսական զարգացման, կրթության և այլ ոլորտներում ծրագրերին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: