ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան

Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան

Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր սկզբունք է, որովհետեւ եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր: Այս մեր սկզբունքի ամրագրմամբ, որ ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն,  էականորեն նվազեցրել ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Կիրանցի հատվածում սահմանազատմանը, Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում, որովհետեւ որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բոլոր հատվածների համար:

Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձեւ, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

  • Կիսվել: