Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հիշեցնենք, որ առավոտից մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ քննչական գործողություններ են իրականացնում Սրբազան պայքարի գրասենյակում։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: