կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնության արձագանքին․ Վարչապետի խոսնակ

Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնության արձագանքին․ Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՄԻՊ-ի հայտարարությանն, առ այն, որ կառույցը դատապարտել է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցած անկարգությունները։

Նա, մասնավորապես, նշել է․

"Վարչապետը թե այսօրվա ասուլիսին, եւ թե Ազգային ժողովում իր խոսքում ասել է հետեւյալը՝

Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում: Հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին Ազգային ժողովի շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Նույնիսկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարձակումները չդատապարտեց:

Խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահի դեմ բռնությանը արձագանքին։ Սա շատ կարևոր հանգամանք է: Խնդրում եւ հորդորում եմ զանազան եւ մանիպուլացնող մեկնաբանություններից զերծ մնալ"։

  • Կիսվել: