չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնասմասի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի հետնասմասի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ,  63-ամյա   Գագիկ Սահակյանի  վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա  Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

  • Կիսվել: