չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են Mercedes ու Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2  հոգի  տեղափոխվել են  «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկաությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություննեով՝ Mercedes-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերում: 

  • Կիսվել: