ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի բացակայության մասին

Խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով․ Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի բացակայության մասին

Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: