կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խաժակյանը ավագանուն կներկայացնի վարչապետի հրաժարականի նախագիծ

Խաժակյանը ավագանուն կներկայացնի վարչապետի հրաժարականի նախագիծ

Կներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծը: Այս մասին այսօր Երեւանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ կապիտուլյանտ վարչապետը պետք է հրաժարական տա:

«Եթե նախկինում կարելի էր բոլոր ձախողումներն արդարացնել նախկին իշխանություններից մնացած ժառանգությամբ, ապա այժմ դրանք ոչնչով չի կարելի քողարկել: Նախագիծը ստորագրել ենք ես եւ իմ գործընկեր Թեհմինե Վարդանյանը: Ցանկացողները կարող են միանալ»,-նշեց նա:  

  • Կիսվել: