կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խաղաղությունն Ադրբեջանի հետ անհրաժեշտություն է, բայց ներկա գործընթացը վաղաժամ է. «Հայաստան» դաշինք

Խաղաղությունն Ադրբեջանի հետ անհրաժեշտություն է, բայց ներկա գործընթացը վաղաժամ է. «Հայաստան» դաշինք

Ադրբեջանն իրականացնում է միայն այն, ինչը բխում է իր սեփական շահերից։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Մի դեպքում, ինչպես նշել է խորհրդարանականը, Բաքուն պարտադրում է սահմանազատում Տավուշի ուղղությամբ, կարող է հղում կատարել այս կամ այն քարտեզներին, Ալմաթիի համաձայնագրին, մյուս դեպքում՝ չի համաձայնում նրան, ինչը կարող է դուրս գալ իր շահերի շրջանակից։ «Խաղաղությունն Ադրբեջանի հետ անհրաժեշտություն է, բայց ներկա գործընթացը վաղաժամ է։ Մանավանդ եթե հաշվի առնենք նրա հռետորաբանությունը, սադրանքներն ու ցեղասպանությունը Արցախի հանդեպ»,- նշել է Օհանյանը։

  • Կիսվել: