Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև. Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունել է «Խաղաղության խորհրդի» մասնակիցներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից նախաձեռնությանը միանալը:
Ըստ Թրամփի՝ նախաձեռնության նպատակը խաղաղությունն է, որին հասնելը շատ դժվար է: «Չնայած դրան՝ մենք լավ արդյունք ունենք. ութ պատերազմ ենք կանգնեցրել»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նա ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմանը՝ ասելով, որ կողմերը պատերազմել են 30 տարի, բայց հակամարտությունը հաջողվեց կարգավորել 24 ժամում:
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին, դահլիճը ծափահարություններով է ողջունել Թրամփի հայտարարությունը:
Նկատի ունենալով Ալիևին ու Փաշինյանին՝ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ նրանք արդեն ընկերներ են դարձել»:
Նա նաև հավելել է. «Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև: Ես դա երբեք չեմ մոռանա»:



