հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խաղաղության հռչակագիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շանս է. Կոստանյան

Խաղաղության հռչակագիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շանս է. Կոստանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Խաղաղության հաստատման և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրումը պատմական քայլ է որակել։ «Անադոլու»-ի հետ զրույցում նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել՝ արհեստական բանականության և էներգետիկայի ոլորտների հետ կապված։
ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վրա դրական ազդեցություն են թողել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։
 
«Մենք ստորագրված խաղաղության հռչակագիրը դիտարկում ենք որպես կարևոր փուլ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն։ Եթե հաջողվի վերականգնել հաղորդակցությունները Թուրքիայի և Հայաստանի միջև, այս նախագիծը կդառնա ավելի իրատեսական, ինչպես նաև կունենա ավելի մեծ նշանակություն տարածաշրջանային և գլոբալ համատեքստում», — ավելացրել է Կոստանյանը։
Փոխնախարարը հույս ունի, որ Անկարան դրական կպատասխանի ՀՀ-ի` հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ցանկությանը։
«Մենք կարող ենք կարևոր հիմք դնել մեր տարածաշրջանում կայունության և տնտեսական բարօրության համար», — նշել է Վահան Կոստանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: