շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով ենք շարժվելու․ պատգամավոր

Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով ենք շարժվելու․ պատգամավոր

Ադրբեջանի քայլերը կանխատեսելի են, որովհետև դրա մասին հրապարակային հնչեցնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիմա էլ կարելի է վերլուծել Ադրբեջանի պաշտոնական/ոչ պաշտոնական լրահոսը և հստակ հասկանալ, թե որն է նրանց հաջորդ քայլը։

Այստեղ միայն անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով ։

Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով»,-գրել է պատգամավորը։

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: 

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

 

  • Կիսվել: