հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին կոչ է արել միանալ Աբրահամյան համաձայնագրերին, որոնք նախատեսում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

Թրամփը, մասնավորապես, նշել է. «Այժմ, երբ Իրանի կողմից «ստեղծվող» միջուկային զինանոցը լիովին ոչնչացվել է (նկատի ունի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները - Խմբ.), ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին։ Սա կապահովի խաղաղություն Մերձավոր Արևելքում»:

Թրամփը Աբրահամյան համաձայնագրերը համարում է իր առաջին ժամկետի հիմնական նվաճումներից մեկը։ 2020 թվականին Բահրեյնը, ԱՄԷ-ն և Մարոկկոն կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարել է հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել միայն արաբական պետությունների հետ՝ 1979 թվականին Եգիպտոսի և 1994 թվականին Հորդանանի հետ։

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը մայիսին հայտարարել էր, որ Լիբանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան շուտով կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։

  • Կիսվել: