Կենտրոնում լարված իրավիճակ է, Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել. ԱԺԲ (տեսանյութ)
Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է։ Կարմիրբերետավորները բռնի ուժով փորձում են ցրել ԱԺԲ-ի՝ վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։
Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Այս մասին ասված տեղեկանում ենք ԱԺԲ-ի տարածած հայտարարությունից:
՛՛Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել՛՛,-նշված է հայտարարության մեջ