հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի գործադիր հանձնաժողովը կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին. Աշոտյան

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի գործադիր հանձնաժողովը կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին. Աշոտյան

Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

՛՛Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընթանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով, որպես համանախագահների:

CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական Միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում:

Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը:

Բանաձևի տեքստի վրա հղումը կտեղադրեմ ավելի ուշ՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: