ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կենտրոնացել ենք ռազմավարական երկխոսության վրա. Միրզոյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո

Կենտրոնացել ենք ռազմավարական երկխոսության վրա. Միրզոյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան իր թվիթերյան էջում գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ հանդիպման արդյունքներով:

Նա, մասնավորապես, գրել է. «Բարեկամություն, գործընկերություն բոլոր մակարդակներում և ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, Հայաստանի կայունության ամրապնդումը, ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը: Սա օրակարգի դեռ համեստ նկարագրություն է:

Ուշադրությունը կենտրոնացրել ենք ապագայի ակնկալիքների վրա, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության և տարբեր ձևաչափերով ավելի սերտ փոխգործակցության միջոցով առկա խնդիրների լուծման վրա»:

 

 

  • Կիսվել: