Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը կայացել է սեպտեմբերի 25-ին՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։