Անկարան մոտ ապագայում հնարավոր է համարում Մոսկվայի հետ բարձր մակարդակի շփումները. ԶԼՄ
Անկարան չի բացառում մոտ ապագայում Մոսկվայի հետ բարձրագույն մակարդակով շփումների անցկացումը՝ երկկողմ և տարածաշրջանային հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրին։
«Հնարավոր են (շփումներ Մոսկվայի հետ — խմբ.)։ Թուրքիան շարունակում է բաց պահել Ռուսաստանի կողմի հետ երկխոսության ուղիները և անմիջական շփումները համարում է անհրաժեշտ գործիք՝ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Սև ծովի անվտանգությունը», — ասել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Անկարան կշարունակի օգտագործել դիվանագիտական հնարավորությունները՝ փոխգործակցությունը պահպանելու և իր նախաձեռնությունները առաջ մղելու համար։
Նրա խոսքով՝ հնարավոր շփումների կոնկրետ ժամկետներն ու ձևաչափը կորոշվեն՝ հաշվի առնելով ընթացիկ դիվանագիտական աշխատանքը, և կողմերը դրանք կհամաձայնեցնեն իրենց միջև գործող կապի ուղիներով։


