ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ուղղակի ագրեսիա է՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ․ ՀՀԿ Գործադիր մարմին

Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ուղղակի ագրեսիա է՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ․ ՀՀԿ Գործադիր մարմին

ՀՀԿ-ն խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ

«Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահել է հայի հոգևոր-ազգային ինքնությունը։

Արտաքին սպառնալիքների և ներքին ցնցումների պայմաններում Եկեղեցին մնացել է ազգային միասնության բացառիկ հենարանը։
Մենք անվերապահորեն համերաշխ ենք Վեհափառի, Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատացյալ հայորդիների հետ, ովքեր գիտակցում են, որ առանց ազատ և ազգային Եկեղեցու՝ չի կարող լինել ազատ և ազգային Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը, ձախողելով Հայաստանի ապագայի ապահովումը և հարվածի տակ դնելով նրա անվտանգությունը, այժմ ներքին թշնամի է փնտրում՝ սեփական անկարողությունից և արտաքին պատվերներից ուշադրությունը շեղելու համար»,-ասված է ՀՀԿ Գործադիր մարմինի հայտարարության մեջ։

  • Կիսվել: