կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ ԱԺ նախագահը`ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։

«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է»,-ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

  • Կիսվել: