չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կարծում եմ՝ չի հաջողի. վարչապետը՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ

Կարծում եմ՝ չի հաջողի. վարչապետը՝ իրեն անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ

Գերիների հարցով, բոլոր հարցերով էլ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած՝ այդ օրը ինչ հնարավորություններ և ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար, այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ աշխատանք է արվում գերիների հետ կապված: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության կողմից իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց՝ ընդդիմությունն իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի:

«Կհաջողի, թե չի հաջողի՝ իրենք թող մտածեն: Ես կարծում եմ՝ չի հաջողի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Հիշեցնենք՝ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ, իսկ այն հաջողությամբ ավարտելու համար՝ 54, այդ թվում՝ ՔՊ-ից:

  • Կիսվել: