շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը. Գրիգորյան

Կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը. Գրիգորյան

Հայաստանն առանձնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները։ Այս մասին rusarm.info-ին տված հարցազրույցում  ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ընտրություններից հետո ստանալով մանդատ խաղաղության դարաշրջանը բացելու համար՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը՝ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական։ Տնտեսական կարգավորումը մեզ համար լայն հնարավորություններ է բացում։ Միայն եթե նայեք Երևան-Կարս երկաթգծին, կտեսնեք, թե տնտեսական որքան հնարավորություններ են բացվում՛՛:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ Թուրքիան նույնպես շահելու Երևան-Կարս երկաթուղուց, քանի որ դրա այլընտրանքը չունի։

Պատասխանելով հարցին, թե՝ Արցախյան պատերազմը գրվել էր Թուրքիայի ձեռամբ, և Էրդողանը նպատակ ունի ՛՛Մեծ Թուրան՛՛ ստեղծելու՝ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում իր տարածքով միջանցքի հարց։

  • Կիսվել: