երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Կարբի համայնքում սուբվենցիոն ծրագրով ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Կարբի համայնքում սուբվենցիոն ծրագրով ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ավելի քան 155 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. ասֆալտապատվում է ընդհանուր 3.3 կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհ: Արդյունքում՝ Կարբի համայնքի ևս 13 փողոց ու նրբանցք բարեկարգ կլինի:

Ծրագրի արժեքը 155.2 մլն դրամ է, որի 45 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55 %-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

  • Կիսվել: