Կառավարության դիմացից բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամներ
«Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բերման են ենթարկվել իրենց քաղաքական ուժի մի շարք ներկայացուցիչներ:
«Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի և անհնազանդության գործողությանը մասնակցելու համար ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ:
Նրանց թվում են կուսակցության Խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության երիտասարդական թևի անդամներ Բաբկեն Հարությունյանը, Տիգրան Սուքիասյանը և Դավիթ Բաղդասարյանը։
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է դավաճան Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգների հիման վրա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները և կրկին հավաստում, որ հանուն Հայրենիքի փրկության պայքարը շարունակվելու է», - նշվում է հայտարարությունում: