շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում  է ՍԱՏՄ-ն:
 
Օրակարգում ներառված է եղել 7 հարց։
 
Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։
 
Օրակարգային հարցերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումները ժամկետում և պատշաճ իրականացնելը։
Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Հատուկ շեշտադրվել է հիվանդության դեմ պայքարի հանրային նշանակությունը։
 
Անդրադառնալով արձանագրված մարտահրավերներին՝ որոշվել է շահագրգիռ մարմինների ներուժը համատեղ ուղղել բրուցելոզի դեմ իրականացվող պայքարի և վերահսկողության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։ Նիստի ավարտին ուրվագծվել են նաև առաջիկա անելիքները։

  • Կիսվել: