Կանանց հարցերով խորհրդի նախագահ եմ դարձել և դա բուռն քննարկումների առիթ է տվել Տիգրան Ավինյանը՝ վարչապետին
Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞վ պետք է լիներ այդ պաշտոնում․ Ավինյանը պատասխանեց․
«Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»:
Փաշինյանն իր հերթին հավելեց․ «Ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ»։
Փոխվարչապետ Ավինյանը նշեց նաև, որ լինելու են թիրախավորված, փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ։
«Մեր ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։ Կարծում եմ՝ շատ ավելի թիրախավորված կարելի է աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց նա։