երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կանադայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ

Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։

Կանադայի հանձնախմբի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, բնակչության ապահովությանը և անվտանգությանը սպառնացող շրջափակման հարցը։

Մեկ անգամ ևս կարևորելով Արցախի և արցախահայության ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ Հայ Դատի հանձնախումբը շեշտել է, որ «այս սկզբունքի իրականացումը արցախահայության ապահով ու խաղաղ կյանքի երաշխիքն է, և Արցախը երբեք չի ենթարկվի Ադրբեջանի ու դառնա նոր ցեղասպանության զոհ»։

Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ներկայացրել է քաղաքական ու դիվանագիտական առաջարկների թղթածրար, որը «Օտտավայի կառավարությունը կարող է իրականացնել և սատարել արցախյան ճգնաժամը հաղթահարելու համար»։

Նախարարը հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպանատան մոտալուտ բացման մասին՝ նշելով, որ իր մասնակցությամբ արարողությունը տեղի կունենա առաջիկա սեպտեմբերին։

 

  • Կիսվել: