շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջրային ռեսուրսի կառավարումը վստահվել է մարզական լրագրողի մասնագիտացում ունեցող անձի․ Վարդևանյան

Ջրային ռեսուրսի կառավարումը վստահվել է մարզական լրագրողի մասնագիտացում ունեցող անձի․ Վարդևանյան

Եթե ​​Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը քաղաքական հայտարարություններ է անում, ապա թող պատասխանի հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները վճարում Սևանից, որն ազգային հարստություն է, ջրի բաղթողնման համար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշեց. ՛՛Հայաստանի ջրային ռեսուրսը վստահվել է սպորտային լրագրության ոլորտում մասնագիտացող անձի՛՛:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝  Սարգսյանն ԱԺ-ում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ հարցերին ոչինչ չասող պատասխաններ հնչեցրեց: ՛՛Փոխարենը նա ակտիվորեն հանդես եկավ քաղաքական ելույթներով՛՛,-ընդգծեց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընդունվեց նախագիծ, համաձայն որի՝ Սևանից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանվեց մինչև 245 մլն խորանարդ մետրը:

  • Կիսվել: