Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներից հետո․ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցությունների գծով տնօրեն
Ադրբեջանական եւս մեկ ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ նոր բեռներով, Բաքու է ուղևորվել Իսրայելի ԶՈւ ավիաբազայից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի՝ ANCA-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքս Գալիցկին՝ հրապարակելով Flightradar24 ծառայության լուսանկարը, որտեղ նշված է ինքնաթիռի երթուղին։
՛՛Միևնույն ժամանակ Իսրայելը սեփական անամոթ ռազմական հանցագործություններն է կատարում Գազայի հատվածում: Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո և Հայաստանի հասցեին սպառնալիքների ֆոնին՛՛,-նշել է նա: