Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
«Հաշվի առնելով Իսրայելում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մնալ զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցությանը։
ՀՀ դեսպանատան հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +972 58 607 0313»,- ասված է հաղորդագրության մեջ։