Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար. Արթուր Հովհաննիսյան
Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ՔՊ-ին ուղղված հայտարարություններին։
Հովհաննիսյանը մասնավոևապես, գրել է․
«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։ Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ նեկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով, որպես վերջին հնարավորություն»։