կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Իշխանությունները վախենում են, որ արցախցիների ներգաղթը կարող է հեղшփոխության բերել․ Սուրեն Պետորսյան

Իշխանությունները վախենում են, որ արցախցիների ներգաղթը կարող է հեղшփոխության բերել․ Սուրեն Պետորսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները շարունակում են հացադուլը։ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնեն, կամ գնան վերջնական տապալման։

Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։

 «Իշխանությունն այսօր որևէ նպատակ չունի՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը։ Պետական ապարատն այսօր ոչ միայն փորձում է ձերբազատվել Արցախից, այլ Արցախում ապրող մեր հայրենակիցներից։ Իշխանությունները ոչ թե վախենում են, որ հնարավոր է տնտեսական ճգնաժամ լինի՝ արցախցիների ներգաղթով պայմանավորված, այլ վախենում են, որ դա բերելու է հեղափոխության։ Պատրաստ են զոհաբերել մարդկանց, միայն թե Երևանում հեղափոխություն չլինի։ Սակայն, իշխանափոխությունը կամ հեղափոխությունն այսպես թե այնպես տեղի է ունենալու, դա հնարավոր չէ կասեցնել»,- նկատեց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի և արցախցիներին օգնելու պահանջով։

  • Կիսվել: