ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Իշխանությունները 24 ժամում 180 աստիճանով փոխում են դիրքորոշումները. Վրթանեսյան

Իշխանությունները 24 ժամում 180 աստիճանով փոխում են դիրքորոշումները. Վրթանեսյան

Ներկա իշխանության կողմից որդեգրված այս սուպերպոպուլիզմը ենթադրում է դիրքորոշումների 24-ժամյա ցիկլում 180 աստիճան փոփոխություն: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ներկայացնելով օրինակներ, որտեղ այդ փոփոխությունները երևացել են:

Վրթանեսյանն ասաց. «Հայտարարվում է, օրինակ, որ Հայաստանն այլևս ոչ թե զսպման ռազմավարություն է վարելու, այլ շատ ավելի ագրեսիվ՝ ռազմական: Վարչապետը հայտարարում է, որ բազմաթիվ զենքեր են գնել, մինչդեռ դրանով լրացուցիչ խաղաքարտեր է տալիս հակառակորդին, որ վերջինս արդարացնի ռազմական գործողություններ սկսելը»: Նա հավելեց, որ որոշ ժամանակ անց էլ վարչապետը հայտարարում է, թե այդ զենքը զսպման համար է. «Հիմա մենք փոխե՞լ ենք մեր դոկտրինը, թե՞ ոչ, զսպմա՞ն համար է, թե՞ ինչի համար »:

Ըստ փորձագետի՝ դիրքորոշումների փոփոխությունը բոլոր ոլորտներում է: Օրինակ՝ մի օր եկեղեցին մեծարում են, մի օր եկեղեցում դավադրություն են տեսնում, մի օր էլ պարզվում է՝ Արցախում ինչ-որ դավադրություն կա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ ռազմական հուշագրին՝ Վրթանեսյանը նշեց, թե դժվար կլինի դրա կնքումը այն իշխանությունների պարագայում, որոնք չունեն որևէ կուրս, շարժվում են, ինչպես այդ օրը «քամին փչի»:

 

  • Կիսվել: