երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակnցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս. Մեսրոպ Առաքելյան

Իշխանությանը պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։

Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»,-գրել  է նա:

 

Ավելի վաղ  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել էր, որ ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հերքել են հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը:

  • Կիսվել: