Իշխանության գալու դեպքում Քոչարյանն Արցախում ռևանշ կանի՞
Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում դեռ հնարավորություն կա՝ քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի հեռանկար կա՛՛:
Անդրադառնալով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին հարցին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:
՛՛Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար՛՛,-հավելել է նա: