երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Իսակովի պողոտայում Mercedes-ը տապալել է գազախողովակի հենասյունը, բախվել ծառին

Իսակովի պողոտայում Mercedes-ը տապալել է գազախողովակի հենասյունը, բախվել ծառին

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 02:00-ի սահմանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան: Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս  կայանված Mercedes, Volkswagen Golf և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  

  • Կիսվել: