կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրապես հոգևորականները կարիք չունեն գալու, ընկնելու փողոցները․ ՔՊ-ական

Իրապես հոգևորականները կարիք չունեն գալու, ընկնելու փողոցները․ ՔՊ-ական

Մեր ընդդիմադիր գործընկերների վերաբրենդավորված շարժին, այն ամենին, ինչը հնչում է իրենց նոր առաջնորդի կողմից, դրա արձագանքը հենց հանրությունը պետք է տա ու տալիս է։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին արձագանքեց, որ ստեր տարածելը ընդդիմության գործիքակազմն է։

«Եթե ընդդիմությունը ճշմարտությունը ասի, տառացիորեն ասելու է նույն բանը, ինչը մենք ենք ասում, դրա համար անընդհատ ստեր են տարածում, որովհետև ուրիշ բան չկա ասելու։ Ես ունեմ ազնիվ, մեծատառով հոգևորականներ, որոնք բացառապես չեն կիսում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր, չեն ընդունում այն հոգևորականներին, ընդհուպ մինչև ամենաբարձրաստիճան հոգևորականին, որոնք մտել են քաղաքական գործընթացների մեջ։

Իրապես հոգևորականները կարիք չունեն գալու, ընկնելու փողոցները, իրենց աշխարհը ավելի մեծ է։ Նրանք Աստծո հետ են հաղորդակցվում, այլ իրականության մեջ են ապրում։ Ու երբ այդ մարդիկ եկել, ընկել են փողոցները, դա մեկ բան է նշանակում՝ Աստծո դուռը փակ է այդ մարդկանց համար։

Ասում են Աստծո դուռը բաց է մեզ համար, բայց միևնույն ժամանակ Հայ Առաքելական Եկեցեղու հետևորդին կոռուպցիոներ ընդդիմադիրի թիկնապահը հանում է եկեղեցուց։ Հանրությունը տեսնում է այդ ամեն ինչը, այդ փիլոններով, վեղարներով մարդկանց էլ է տեսնում։ Խաչի չափով, կիլոգրամներով ու շորերի գույով չի որոշվում՝ հոգևորական ես կամ ճշմարիտ ես դու, թե ոչ»,- ասաց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: